Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր

DSC_0021 DSC_0020

Հուլիսի 15-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հյուրն էր ՌԴ Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի (ՌԱԺՏ և ՊԾ) կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի ղեկավար Սերգեյ Օհանի Կալենջյանը:

Այցի ընթացքում քննարկվեցին հեռահար ուսուցման համատեղ կազմակերպման, ուսանողների փոխանակման, մեթոդական և գիտական աշխատանքների համատեղ կատարման, ինչպես նաև երկու հաստատությունների միջև նախկինում կնքված համագործակցության պայմանագրի դրույթներից բխող այլ ծրագրեր:

Այցն ամփոփվեց նոր` Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որի նպատակն է կազմակերպել ու զարգացնել կրթական և ակադեմիական համագործակցությունը ՌԱԺՏ և ՊԾ-ի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև` խթանելով փոխշահավետ համագործակցությունը և ակադեմիական ու մասնագիտական փորձի փոխանակումը:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…