Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ուրվագծվեցին կառավարման հոգեբանության հիմնախնդիրները

kar-hogeb

Դեկտեմբերի 20-22-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնը կազմակերպել էր «Կառավարման հոգեբանության  արդի հիմնախնդիրները» թեմայով եռօրյա գիտագործնական սեմինար: Սեմինարի առաջին օրվա նիստում քննարկվեցին մասնագիտական զարգացմանն առնչվող հիմնախնդիրներ: Սեմինարը վարում էր ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լաուրա Պետրոսյանը: Իր զեկուցման մեջ նա ներկայացրեց ոլորտի խնդրահարույց հարցերը: Այնուհետև զեկուցումներով հանդես եկան Կառավարման հոգեբանության 2-րդ կուրսի  մագիստրանտներ Ջեմմա Թորգոմյանը, Վարդինե Մեսրոպյանը և Կառավարման հոգեբանության  ամբիոնի ասպիրանտ Նունե Աղասյանը:

Գիտագործնական սեմինարի երկրորդ օրը նվիրված էր աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող հոգեբանական գործոններին: Սեմինարը վարում էր ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Նա հանդես եկավ «Հոգեբանական գործոնը աշխատանքային գործունեությունում» զեկուցումով: Թեման շարունակեցին Կառավարման հոգեբանության 2-րդ կուրսի  մագիստրանտ Ագապի Կնյազյանը, Կառավարման հոգեբանության ամբիոնի հայցորդ Լիլիթ Բդոյանը, Կառավարման հոգեբանության  ամբիոնի ասպիրանտներ Նանե Զեյնալյանը և Դավիթ Ավանեսյանը:

Գիտագործնական սեմինարը եզրափակվեց դեկտեմբերի 22-ին՝ «Մարդկային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները» թեմայով: Թեմայի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սեմինարավար Հրանտ Ավանեսյանը: Հիմնախնդիրներին անդրադարձան նաև Կառավարման հոգեբանության 2-րդ կուրսի  մագիստրանտներ Արմինե Խաչատրյանը, Վարդինե Մեսրոպյանը, Կառավարման հոգեբանության ամբիոնի հայցորդ Անի Խաչատրյանը, կառավարման հոգեբանության 1-ին կուրսի մագիստրանտ Վազգեն Աղուզումցյանը:

Գիտագործնական եռօրյա սեմինարն անցավ ակտիվ քննարկումների ու հարցադրումների մթնոլորտում: Այն հնարավորություն ընձեռեց ուրվագծելու կառավարման հոգեբանության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները: Սեմինարի ավարտին մասնակիցներին տրվեցին վկայականներ:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…