Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ջերմորեն շնորհավորում ենք Ուսանողության համաշխարհային օրվա կապակցությամբ

Սիրելի ուսանողներ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողության համաշխարհային օրվա կապակցությամբ:

Աշխարհի բոլոր երկրներում ուսանողությունն ամենաակտիվ և հասարակական-քաղաքական գործընթացներում առավելագույնս ներգրավված զանգվածն է: Նրա ուսերին է դրված երկիրը առաջընթացի ճանապարհով տանելու, պետության ներքին և արտաքին խնդիրները հօգուտ հայրենի երկրի հզորացման լուծելու պատասխանատվությունը:

ՀՀ պետական կառավարման ակադեմիան սովորական կրթական հաստատություն չէ: Այստեղ պատրաստվում են կառավարիչներ` երկրի տնտեսության, հասարակական կյանքի բոլոր ոլորտների համար: Ուստի ձեր պատասխանատվության չափը երկրի ապագայի համար անհամեմատ ավելին է: Ես լիահույս եմ, որ դուք խորապես գիտակցում եք դա և պատրաստ եք այստեղ ստացած ձեր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելու առավել հզոր պետություն ունենալու խնդրին:

Մաղթում եմ ձեզ բարձր արժեքների և վեհ գաղափարների վրա հիմնված 

նպատակների իրականացում:

 

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր`    Արսեն Լոքյան

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…