Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Նշվեց Ուսանողության միջազգային օրը

Նոյեմբերի 19-ին Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի մշակութային հանձնաժողովը տոնական միջոցառում էր կազմակերպել: ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը շնորհավորեց ուսանողներին տոնի կապակցությամբ և քաջալերեց նման միջոցառումներ կազմակերպելու նրանց ակտիվությունը:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Ուսանողական խորհրդի նախագահ Սոս Հակոբյանը, և տրվեց համերգային ծրագրի մեկնարկը: Ակադեմիայի ուսանողները ներկայացրեցին ինչպես ազգային, այնպես էլ տարբեր ոճերի երգեր ու պարեր` ստեղծելով ուրախ մթնոլորտ:

Միջոցառման ընթացքում անցկացվեց մրցանակաբաշխություն «Լավագույն ուսանող» և «Ուսանողական խորհրդի լավագույն հանձնաժողով» անվանակարգերում: Լավագույն ճանաչվեցին 2-րդ կուրսի ուսանողներ Արմինե Աղոյանը, Վազգեն Գալստյանը, Մարատ Գյուլնազարյանը, Գայանե Մարտիրոսյանը և Անի Բաբայանը:

Միջոցառմանը մասնակցում էր նաև Կառավարման ակադեմիայի նախորդ տարվա շրջանավարտ, Ուսանողական խորհրդի նախկին նախագահ Անի Խանաղյանը: Հրապարակվեց նախորդ տարի Ուսանողական խորհրդի հանձնաժողովներում ակտիվ գործունեություն ծավալած անդամների անունները՝ գիտակրթական հանձնաժողովի նախագահ Արտյոմ Մեսրոպյան, սպորտի հանձնաժողովի նախագահ Նարեկ Ամիրխանյան և մշակույթի հանձնաժողովի նախագահ Գայանե Բեջանյան:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…