Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԱՅՑ GOVERN ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

10285464_749263201849305_1896457019738524392_o 11708032_749263331849292_5446199837358240273_o

IMG_4550 IMG_2968

2015 թվականի հունիսի 28-ից հուլիսի 8-ը Եվրոպական Միության Տեմպուսի GOVERN («Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով») եռամյա ծրագրի շրջանակներում իրականացվեց ուսուցողական այց երեք հայտնի համալսարաններ՝ Բաֆ Սպա համալսարան (BSU, Միացյալ Թագավորություն), Լյուվեն-Լիմբուրգ համալսարանական քոլեջ  (UC Leuven Limburg, Լյուվեն, Բելգիա) և Կոբլենց-Լանդաու համալսարան (UKOLD, Գերմանիա):

Ուսուցողական այցին մասնակցեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը և իրավախորհրդատու Գայանե Հովհաննիսյանը:

Այցի նպատակը վերը նշված բուհերում առկա ռազմավարական, վարչական և ֆինանսական կառավարման համակարգերի, համապատասխան ստորաբաժանումների իրականացրած գործառույթների ուսումնասիրությունն էր:

GOVERN ծրագրի նպատակը հայաստանյան բուհերի կառավարման համակարգի բարեփոխումն է՝ Բոլոնյան սկզբունքներն արդյունավետ իրականացնելով, որն էլ իր հերթին կընդլայնի բուհերի ինքնավարությունը և հաշվետվողականությունը:

Ծրագրի շրջանակներում եվրոպական մի շարք առաջատար բուհերի և ASIIN հավատարմագրման գործակալության (Գերմանիա) հետ համագործակցության շնորհիվ արդիականացվում են կառավարման մոտեցումները: Ծրագրի նպատակը բուհերի կառավարման երեք մակարդակներում (կառավարման մարմիններ և վարչական կազմ, դեկաններ և ամբիոնների վարիչներ, ուսումնական վարչություն) փոփոխություններ իրականացնելն է:

 Բաֆ Սպա համալսարանում (BSU, Միացյալ Թագավորություն) ուսուցողական այցի մասնակիցներին ներկայացվեց համալսարանի կառավարման համակարգը: Անդրադարձ եղավ բուհի գործունեության արդյունավետության, համալսարանի առաջնորդության և մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարման կարևորությանը:

Աշխատաժողովներն անցկացվեցին դասախոսությունների, գործնական խաղերի, ուղեղային գրոհների, իրավիճակների վերլուծությունների, քննարկումների, հանձնարարականների, ինքնագնահատման մոդելների կիրառմամբ:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պատվիրակությունը հնարավորություն ունեցավ նաև ծանոթանալու Բաֆ Սպա համալսարանի գրադարանի գործունեությանը:

Բելգիայի Լյուվեն-Լիմբուրգ համալսարանական քոլեջում քննարկվեցին մասնագիտական զարգացման, բուհերում առկա տեղեկատվության բազմակողմանի վերլուծության, ինչպես նաև գործունեության արդյունավետության առանցքային ցուցիչների (KPIs) վերաբերյալ հարցեր: Ուսուցողական այցի շրջանակներում կազմակերպվեց այցելություն «AGORA» ուսուցման կենտրոն:

Կոբլենց-Լանդաու համալսարանում ներկայացվեց համալսարանի մոտեցումը բարձրագույն կրթության ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրներին: Նույն համալսարանի պրոֆեսոր Թոմաս Բուրքհարդը ներկայացրեց բարձրագույն կրթության ոլորտում ֆինանսական կառավարման սկզբունքները, իրավական կարգավորումներն ու կառուցակարգերը` անդրադառնալով Գերմանիայի բուհերում գործող ֆինանսական կառավարման համակարգին: Ուսուցողական այցի մասնակիցներն ակտիվ մասնակցեցին անձնակազմի հավաքագրմանը նվիրված իրավիճակային խնդրի լուծմանը` առաջարկելով համապատասխան գնահատման ցուցիչներ (վարող` Սերգեյ Չերնիշենկո): Մոսկվայի Կառավարման պետական համալսարանի պրոֆեսոր Միտրոֆանովան ներկայացրեց եվրոպական բուհերի կադրային քաղաքականությունը և խնդիրները, բուհերում կառավարման զարգացման միտումները, անձնակազմի կառավարման խնդիրների լուծման եղանակները և այլն:

Ուսուցողական այցի շրջանակներում կազմակերպվեց այցելություն Կոբլենց – Լանդաու համալսարանի վարչական մասնաշենք, որտեղ տեղի ունեցավ հանդիպում անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատակիցների հետ:

Ուսուցողական այցը եզրափակվեց ձեռք բերված արդյունքների ամփոփմամբ: Նախանշվեցին հետագա գործողությունները և դրանց իրականացման փուլերն ու ժամկետները:

Այսպիսով, ակնկալվում է, որ GOVERN ծրագրի հիմնական արդյունքները կլինեն բուհի կառավարման մարմինների համար այնպիսի կարողությունների ստեղծումը, որոնք թույլ կտան իրականացնել Բոլոնիայի գործընթացները, ինչպես նաև կառավարման համակարգի հարմարեցումը ռազմավարական և կառուցվածքային կառավարման, բյուջեի հավաքագրման, անձնակազմի կառավարման  նոր մոտեցումներին, ուսումնական պլանների ցուցանիշների ու չափանիշների և ուսանողների շարժունության  իրականացումը, ուսումնական պլանների և ուսումնական մասի կառավարման արդի մոտեցումները:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մասնակցությունը Ծրագրին հատկապես կարևորվում է, քանի որ Ակադեմիան այս պահին ձեռնամուխ է եղել հիմնարար բարեփոխումների իրականացմանը:

Չափազանց կարևոր է Ակադեմիայի մասնակցությունը Ծրագրին նաև փորձի փոխանակման, կրթությանն առնչվող հարցերի առնչությամբ միջազգային արդի մոտեցումների, լուծումների իմացության և միջազգային գործընթացներում անմիջական մասնակցության տեսանկյունից:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…