Մայիսի 29-ին ՀՀ ՊԿԱ հեռավար հարթակում ինչպես ակադեմիայի, այնպես էլ այլ բուհերի մի շարք ուսանողներ հնարավորություն ունեցան հանդիպելու պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանին և ունկնդիրը դառնալու նրա «Թուրքիա․ աշխարհառազմավարական տեսադաշտ» խորագրով դասախոսության։
Բանախոսն անդրադարձավ այսօրվա բազմաբևեռ աշխարհում տարածաշրջանային և գլոբալ մակարդակով Թուրքիայի վարած քաղաքականությանը, ստրատեգիական քայլերին և հարևան պետությունների հետ հարաբերություններին։ Նա դասախոսության մասնակիցներին ներկայացրեց նաև թեմային վերաբերող մի շարք քարտեզների և նյութերի, պատասխանեց նրանց հուզող հարցերին:
ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը կշարունակի առցանց միջոցառումների կազմակերպումը։ Դրանց ծանոթանալու նպատակով հետևեք կայքէջի հրապարակումներին։