GOVERN (Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով) ծրագրի շրջանակներում 2015 թ. նոյեմբերի 9-12-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով` նվիրված բուհերի ինքնավերլուծությանը և արտաքին գնահատման նախապատրաստական աշխատանքներին:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավախորհրդատու Գայանե Հովհաննիսյանը և ինֆորմացիոն տեխնոլոգիաների և լեզուների ամբիոնի դոցենտ Լուսինե Գրիգորյանը մասնակցեցին աշխատաժողովի աշխատանքներին:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրմանն առնչվող հարցեր, ներկայացվեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) մոտեցումները ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցում, ինչպես նաև կատարվեց ՈԱԱԿ-ի և ASIIN-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման չափորոշիչների համեմատություն, անդրադարձան ASIIN-ի կողմից արտաքին գնահատման համար կոնսորցիումի անդամ բուհերում կատարվելիք աշխատանքներին: