ՀՀ պետական կառավարման ակադեմիան Հայաստանում առաջին և միակ հաստատությունն է, որը համակարգում է Եվրոպական միության Էրազմուս+ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով զբաղվող ծրագրի դրամաշնորհային ծրագրերից մեկի՝ Գրադարանների արդիականացման վերաբերյալ ծրագրի իրականացման աշխատանքները:
2015 թ. նոյեմբերի 20-ին Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կարլովայի նախաձեռնությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2015 թվականի դրամաշնորհային 5 ծրագրերում ընդգրկված հայաստանյան բուհերի ներկայացուցիչների հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի կրթության, աուդովիզուալ և մշակութային գործադիր գործակալության Հայաստանում իրականացվող ծրագրերի պատասխանատու Ալմուդենա Սայենս դե Միերայի հետ: Հանդիպման ընթացքում տիկին Ալմուդենա Սայենս դե Միերան ներկայացրեց Էրազմուս+ ծրագրի առաջարկների փաթեթը՝ հանգամանորեն պատասխանելով ներկաներին հետաքրքրող հարցերին: Մասնակիցները քննարկեցին առաջիկա ծրագրերի իրականացման հետ կապված բազմաթիվ կազմակերպական խնդիրներ: