Ապրիլի 3-ից մեկնարկել են ավանդական դարձած ՀՀ ուսանողական 24-րդ հանրապետական մարզական խաղերը, որոնց շրջանակում նախատեսվում է անցկացնել 12 մարզաձևերի առաջնություն` բուհերի 1500 ուսանող-մարզիկների մասնակցությամբ:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտներ Խորեն Բաբայանը («Հանրային կառավարում» կ/ծ) և Միլենա Մկրտչյանը («Գլոբալ կառավարում և տարածաշրջանային քաղաքականություն» կ/ծ) մասնակցել են ապրիլի 10-ին կայացած հրաձգության առաջնությանը: Խորեն Բաբայանը գրավել է երրորդ տեղը։
ՀՀ ՊԿԱ աշխատակազմը շնորհավորում է մասնակիցներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։
Հիշեցնենք, որ խաղերը կազմակերպվում են «Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա» ՀԿ-ի և Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ սերտ համագործակցությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։