Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հուշագիրը կամրապնդի բուհ-աշխատաշուկա կապը

 

Գիտական ուսումնասիրությունների, կրթական, դաստիարակչական, սոցիալ-մշակութային ծրագրերի համատեղ իրականացման, աշխատողների նպատակային վերապատրաստման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ապրիլի 17-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կնքեցին համագործակցության հուշագիր։

Հուշագրի կնքումը ևս մեկ քայլ է բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման և, կրթությանը զուգահեռ, աշխատաշուկայում ինքնաիրացման հնարավորության ուղղությամբ: Հուշագրի շրջանակում Կառավարման ակադեմիան համատեղ մշակված ծրագրերով կանցկացնի մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ, իսկ նախարարությունը կաջակցի ակադեմիայի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացմանը: Առաջնահերթություն համարելով կրթության որակի բարելավումը՝ կողմերը նախատեսում են նաև կազմակերպել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներ՝ համաժողովներ, վերապատրաստումներ: Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել համատեղելու ջանքերը՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում կրթական համակարգի զարգացումն ու գիտական մտքի դերի բարձրացումը խթանելու նպատակով:

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…