Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան դարձավ 29 տարեկան

Հետադարձ հայացք նետելով 29 տարվա դժվարին, սակայն հաջողություններով ու ձեռքբերումներով անցած ճանապարհին` այսօր կարող ենք արձանագրել, որ անկախության ձեռքբերումից հետո Կառավարման դպրոցի ստեղծման գաղափարը չափազանց կարևոր էր, իսկ այն իրականացնողները նորաստեղծ պետության կայացման գործի անխոնջ նվիրյալներ էին:

Անհնար է գերագնահատել Ակադեմիայի դերը պետության կայացման ու զարգացման գործում. այստեղ են կրթվել, պատրաստվել ու վերապատրաստվել Հայաստանի Հանրապետության պետական համակարգի տասնյակ հազարավոր աշխատակիցներ, այս եզակի կրթօջախում են նրանք ձեռք բերել կառավարչական հմտություններ, մրցունակ գիտելիքներ, այստեղ է ձևավորվել ու ամրապնդվել երկրի զարգացման նրանց տեսլականը, այստեղից է սկսվել պետական կառավարման համակարգ տանող նրանց ճանապարհը:

Ուստի ես ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ: Ձե՛զ, սիրելի՛ ակադեմիականներ` ուսանողներ, շրջանավարտներ, պրոֆեսորներ, դասախոսներ ու աշխատակիցներ… Ձե՛զ, ՀՀ ՊԿԱ կառավարման խորհրդի հարգարժա՛ն անդամներ… Նաև ձե՛զ, ՀՀ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ… Բոլոր նրանց, ովքեր իրենց գործունեության ընթացքում որևէ կերպ առնչվել են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ, սովորել, աշխատել կամ վերապատրաստվել են այստեղ… Վստահ եմ, որ ձեր ողջ ներուժը ներդրել եք մեր երկրի շենացման գործում և այսուհետ ևս շարունակելու եք տերը լինել մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի… Մաղթում եմ ամուր, դժվարությունների առջև չընկրկող կամք և անսահման լավատեսություն:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…