Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կայուն զարգացման բանաձև

 

Մայիսի 24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում ավարտվեց «Գերակա նախագծերի և պետական ծրագրերի արդյունավետության գնահատում» թեմայով եռօրյա դասընթացը, որը վարում էր ՌԴ նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի պրոռեկտոր, Ֆինանսների և կայուն զարգացման ինստիտուտի (IFSD) տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Անդրեյ ՄարգոլինըԼրացուցիչ մասնագիտական ծրագրով իրականացվող որակավորման բարձրացման դասընթացին մասնակցում էին ՀՀ ՊԿԱ աշխատակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր շահագրգիռ գերատեսչությունների աշխատակիցներ:

Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հետաքրքիր տեղեկություններ ստացան տնտեսության տարբեր ճյուղերի, պետական ծրագրերի կատարելագործման և արդյունավետության գնահատման մեթոդների, ներքին և արտաքին աղբյուրներից ստացվող ներդրումների ճիշտ բաշխման, երկրների` տարբեր ցուցանիշներով վարկանիշի (ռեյտինգ և ռենկինգ) ձևավորման, արժեզրկման (ինֆլյացիա) համաշխարհային միտումների և այլ թեմաների մասին: Մեջբերելով տարբեր աֆորիզմներ` բանախոսն առավել դիպուկ ու ընկալելի էր դարձնում իր խոսքը: Յուրաքանչյուր թեմա ամփոփվում էր թեստի միջոցով:

Դասընթացի վերջում մասնակիցները ևս մեկ հետաքրքիր հյուր ունեցան` Բոստոնի CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, միջազգային բանակցությունների փորձառու մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:

Ավարտին ունկնդիրները մասնակցության հավաստագրեր ստացան:

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…