Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի «ԱՅ ԷՖ Ի ԵՍ» (IFES) հայաստանյան գրասենյակը համատեղ անցկացնում են «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացը:
Անվիճելի է, որ խելամիտ ժողովրդավարության պահպանման ու զարգացման գործում մեծ դեր ունի քաղաքացիական կրթությունը։ Անհատներն ինքնաբերաբար չեն դառնում ազատ և պատասխանատու, ուստի ժողովրդավարական հասարակության մեջ ակտիվորեն ներգրավված, իրազեկված և պատասխանատու քաղաքացու կերտման ճանապարհը բարձրագույն կրթության կատարելագործումն է։
«Ներգրավված քաղաքացի» դասընթացի նպատակը ինտերակտիվ ուսուցման մեթոդներով քաղաքացիների ակտիվությունը խթանելն է` ամրապնդելով նրանց գիտելիքները ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների վերաբերյալ:
Դասընթացը կմեկնարկի մարտի 13-ից և կանցկացվի յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերին: Դասերի սկիզբը՝ ժամը 13։40՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի երրորդ հարկի դահլիճում (ընդհանուր ժամաքանակը՝ 15 ակադեմիական ժամ)։ Միջանկյալ քննությունների ընթացքում դասընթացը ժամանակավորապես կընդհատվի` ուսանողներին հնարավորություն տալով պատրաստվելու քննություններին:
Մասնակցությունը դասընթացին անվճար է:
Դասընթացի մասնակիցները կապահովվեն համապատասխան դասագրքերով (անվճար)։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
Դասընթացը վարելու են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի դոցենտ Սոնա Հարոյանն ու հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Արմենակ Այվազյանը:
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 2023 թվականի մարտի 10-ը մասնակցության հայտ ուղարկել armenak.avyazyan@paara.am էլեկտրոնային հասցեով՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, կրթական ծրագիրը, կուրսը, ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը:
Դասընթացի վերաբերյալ մանրամասները ներկայացնում ենք նաև սույն տեսահոլովակում՝ https://www.facebook.com/paara.am/videos/728991662148738 :