Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Պետական քաղաքականության առանձնահատկությունները պարենային ապահովության գործում

Մայիսի 11-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի մի շարք մասնագետներ մասնակցեցին ՀՀ ՊԿԱ ՈՒԳԸ-ի կազմակերպած առցանց սեմինար-քննարկմանը։

«Պարենային ապահովության պետական քաղաքականություն» խորագրով քննարկմանը բանախոսեց ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը։

Նախարարը ներկայացրեց ստեղծված իրավիճակում հանրապետությունում պարենային ապահովության հետ կապված խնդիրներն ու տարվող քաղաքականության նպատակները, ինչպես նաև խոսեց պետության կողմից ձեռնարկվող հիմնական ու կարևորագույն միջոցառումների մասին։

Ուսանողներն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և ներկայացրեցին սեփական տեսակետները։ Քննարկումն ակտիվ էր և բովանդակալից։

ՀՀ ՊԿԱ ուսանողական գիտական ընկերությունը կշարունակի առցանց միջոցառումների կազմակերպումը։ Դրանց ծանոթանալու նպատակով հետևեք կայքէջի հրապարակումներին։

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանի գործընկերությունը տարիների պատմություն ունի։ Էրազմուս+ ծրագրի շրջանակում…